|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ Պետդուման այսօր օրենք է ընդունել, համաձայն որի` իրավաբանական անձինք` կազմակերպությունները, կարող են մինչև 5 միլիոն ռուբլով տուգանվել անչափահասների առևտրի կամ նրանց շահագործելու համար:
Մինչ այս Ռուսաստանում քրեական պատասխանատվություն էր սահմանվում միայն այդ հանցագործությունները կատարած ֆիզիկական անձանց համար, սակայն իրավաբանական անձանց դեպքում օրենքի բաց կար. հաղորդում է РИА-Новости-ն:
Օրենքը տուգանքներ է սահմանում նաև ապօրինաբար երեխաների որդեգրում կատարելու դեպքում` 200-500 հազար ռուբլի: