|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եթե Եվրոպան հետաքրքրված է սպառազինության միջազգային արդյունավետ վերահսկողությամբ, ապա չպետք է կուրորեն հետևի ԱՄՆ-ի քաղաքականության ուղեգծին: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ն` մեկնաբանելով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները պետք է առաջնորդվեն անվտանգության շահերով և թույլ չտան, որ Եվրոպան դարձյալ վերածվի առճակատման հարթակի, ինչը անխուսափելի կդառնա, եթե ԱՄՆ-ն այնտեղ հրթիռներ տեղակայի:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց հայելային պատասխանել ԱՄՆ-ի քայլերին և շաբաթ օրը հայտարարեց, որ ՌԴ-ն նույնպես դուրս է գալիս վերոհիշյալ համաձայնագրից: