|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն արտահայտվել է Եվրամիության և Թուրքիայի հետագա հարաբերություններում խելամտության օգտին: Մերկելը հայտարարել է գերմանական պարբերականներին, որ Եվրոպան և Թուրքիան չպետք է ամբողջությամբ երես թեքեն իրարից:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ հիմա հարց չի դրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում նոր գլուխ բացելու մասին: Միևնույն ժամանակ, ըստ Մերկելի, Անկարայի կողմից մահապատժի հնարավոր վերականգնումը կնշանակի, որ երկխոսությունն ավարտված է, գրում է «Deutsche Welle»-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Մահապատժի վերականգնումը նա անվանել է իր «առաջնային խնդիրը»: