|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ կազմում մնացող երկրները պետք է միակուռ մնան։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ այդպիսով պատասխանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը, թե Լոնդոնը պատրաստվում է Բրյուսելի հետ համաձայնեցրած վերջնական պլանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 2 պալատների քվեարկությանը, փոխանցում է DW–ն։
«Ամենակարեւորը, որ Եվրոպան թույլ չտա պառակտել իրեն»,– ասել է Մերկելը։ Նրա խոսքով՝ հիմա անհրաժեշտ է կազմել Մեծ Բրիտանիայի կառավարության հետագա մտադրությունների մասին հստակ պատկերացում, որը կարելի կլինի ստանալ Լոնդոնի հետ շատ ինտենսիվ կապերի միջոցով։