|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովը դեռևս 2018 թվականի նոյեմբերի 21-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության կողմից ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրինագծում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է Բաղրամյան 26-ը վերադարձնել ՀՀ նախագահին:
Yerkir.am-ը նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է նախագահի նստավայրի տեղափոխման գործընթացը, և ե՞րբ նախագահը կտեղափոխվի Բաղրամյան 26:
Պետրոսյանը պատասխանեց, որ Բաղրամյան 26-ը դեռևս զբաղված է: «Այնտեղ տեղակայված են վարչապետի աշխատակազմը և պետական վերահսկողական ծառայությունը: Նրանք արդեն տեղափոխվում են, երբ տեղափոխությունն ավարտվի, արդեն նախագահականը կտեղափոխվի այնտեղ: Գործը ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց նա:
Իսկ թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Պետրոսյանը պատասխանեց. «Առաջիկա շաբաթների ընթացքում, ոչ շատ ուշ: Կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց տեղաշարժն արդեն կա, ընթացքի մեջ է, և առաջիկա շաբաթների ընթացքում կտեղափոխվենք: Նրանք պետք է դուրս գան»: