|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբեր ամսին եւս Արցախից ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, անձինք են տեղափոխվել ՀՀ։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ընդհանուր առմամբ՝ այս ընթացքում Արցախից ՀՀ է տեղափոխվել 50 անձ։
«Ժամանակ առ ժամանակ` մարդկանց ցանկությամբ, փորձում ենք աջակցել և օգնել տեղափոխվել»,- նշեցին ԿԽՄԿ-ից։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն ահազանգ էր ստացել, որ վերջերս Արցախից ՀՀ է տեղափոխվել տարեց տղամարդը, ում մասնակցությամբ ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել։ Ընդ որում՝ տվյալներ կան, որ նրա մատները կտրված են եղել, այսինքն՝ այդրբեջանցիները նրան խոշտանգել են։ ԿԽՄԿ-ից այս մասով որևէ մեկնաբանություն չտվեցին՝ նշելով, որ մասնավոր անձանց հետ կապված հարցերը չեն քննարկում հանրային տիրույթում։
Աղբյուր` Փաստինֆո