|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի խորհրդարանը տեղափոխվելու է Քութայիս: Ըստ Regnum-ի` նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Խորհրդարանի բյուրոն մայիսի 16-ի նիստում պաշտոնապես գրանցել է Վրաստանի Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ իրականացնելու նախագիծը:
Քութայիսում արդեն խորհրդարանի նոր շենք են կառուցում:
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է խորհրդարանը տեղափոխելուն, քանի որ դա կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ, իսկ իշխանությունները նախաձեռնությունը հիմնավորում են Վրաստանի շրջանների համաչափ զարգացման անհրաժեշտությամբ: