|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ը միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին, միջազգային նորմերի նման կոպիտ խախտումը չպետք է վրիպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` Վենեսուելայում տեսնում ենք արտաքին ուժերի կողմից քաղաքական մանիպուլյացիաների և սադրանքների ցավալի օրինակ, նրանք նպատակ ունեն փլուզել երկիրը, փոխել իշխող վարչակազմը, որն անկեղծորեն ձեռնտու չէ Վաշինգտոնին:
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Կարակասի ինքնիշխանությունը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել Մադուրոյի պահանջը և դուրս բերել երկրից իր դիվանագետներին: