|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ:
Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում օրենսդիր մարմնի իրավասության հարցերով մասնագիտական քննարկումներ իրականացնող, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության կարևոր գործառույթ ունեցող մարմիններ են:
Այս մի քանի օրերի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին պատգամավորների կողմից մարդու իրավունքների խնդիրների հանդեպ ցուցաբերվող կարևոր ուշադրությունը և դրանց լուծումներին նպաստելու նրանց բարձր պատրաստակամությունը:
Հատկապես կարևորում եմ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների՝ որպես երկու ինքնուրույն հանձնաժողովների ձևավորումը: Հաշվի առնելով հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնագիտական բարձր հատկանիշներն ու աշխատանքների կազմակերպման գործում նրանց երկարամյա փորձը՝ համոզված եմ, որ այդ հանձնաժողովների գործունեությունն արդյունավետ կծառայի իրենց առաքելության իրականացմանը:
Հայտնում եմ խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ՝ ինչպես հանձնաժողովների կազմում, այնպես էլ անհատական սկզբունքով, համատեղ աշխատանքի իմ լիարժեք պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շարունակական ամրապնդման ու օրենսդրության չընդհատվող կատարելագործման: