|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա: «Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը»,- այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի գնի բանակցություններին:
Նա հորդորեց սպասել ևս մեկ օր՝ մինչև բանակցությունների ավարտվեն: «Բանակցությունների արդյունքում պարզ կլինի, կձևավորվի գին սահմանին, հետո արդեն՝ սպառողների համար»,-հավելել է նա:
Նա նաև տեղեկացրեց, որ իրեն հայտնի չէ, թե ռուսական կողմն ինչ տրամադրվածություն ունի: