|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է, արդյոք, գազի սակագնի խնդիրը:
Պատասխանելով լրագրողների այս հարցին` նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ տեղեկացրել է. «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Ս. Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի բարձրանա: Ավելին` սոցիալական անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: Հանրապետության նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»: