|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու փաստին:
«Չի կարելի ասել, որ Հայաստանն ինչ ունի-չունի վաճառում է Ռուսաստանին, քանի որ Հայաստանը գազ չունի»,- ասաց նա` հավելելով, որ թեև թեմայի մեջ չի խորացել, բայց կարծում է, որ գազի գինը կիջնի, և քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ գնով սպառում են Ռուսաստանի քաղաքացիները:
Հարցին, թե ինչո՞ւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու որոշումը չի քննարկվել հասարակության հետ, Գ․Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցը շատ է շահարկվում, բայց իրականում հանրությունը ստեղծում է քաղաքական թիմ, որն իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակներում պիտի կարողանա գործողություններ կատարել։
«Այնպես չի, որ ամեն ինչը պիտի գանք, Ազատության հրապարակում հարցնենք ու գնանք։ Հանրություն ասածը մեծ հասկացություն է, և եթե որևէ խնդրի լուծման ժամանակ բողոքներ չլինեն, դա վարկաբեկիչ կլինի մեր ազգի համար։ Այնպես չի, որ մեր ընտանիքներում մեծով-փոքրով պիտի համաձայն լինենք»,- ասաց պատգամավորը:
Խոսելով տրանսպորտի ուղեվարձի մասին` նա նշեց, որ տրանսպորտի սակագնի փոփոխությունը միայն գազի գնով պայմանավորված չէ, ուստի դժվարացավ ասել գազի սակագնի չբարձրացումը կազդի՞, արդյոք, ուղեվարձի գնի վրա, թե՞ ոչ։