|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնել ենք, որ Էջմիածնում բողոքի ակցիա է իրականացվում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը /Ճոյտ/:
Հարցին` ինքն է՞լ է դեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, Հակոբյանն արձագանքեց. «Իհարկե, դեմ եմ: Ոչ թե ես եմ դեմ, այլ Էջմիածնի ժողովուրդն է դեմ, և ես ժողովրդի կարծիքն եմ արտահայտում` այդպիսի մարդ չպետք է ապրի Էջմիածնում` իրենց կողքին, ժողովուրդն ուզում է դուրս շպրտել նրան: Ես միշտ ասել եմ` նա սատկած դև է, լեշ է, նրա լեշը պետք է դուրս շպրտվի քաղաքից, և դա ժողովրդի պահանջն է»:
Նա նաև հավելեց, որ Մանվել Գրիգորյանը քաղաքի կեսը սեփականաշնորհել է. մարդկանց տները խլել, սեփականաշնորհել է: