|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
41-ամյա Սյուզան Լի Կրաուսը երկու տարի աշխատել է Ֆլորիդայի անասնաբուժական կլինիկայում: Այս ընթացքում խորամանկ կինը դեղատոմսեր է գողացել կլինիկայից, և դրանց միջոցով կարողացել է դեղեր գնել իր շան համար, որն արդեն 10 ամիս առաջ սատկել էր:
Կեղծ դեղատոմսերի միջոցով կինը կարողացել հավաքել հիդրոկոդոնի և ացետամինոֆենի 240 հաբ: The Huffington Post-ը հաղորդում է, որ Սյուզան Լի Կրաուսին երկու օր առաջ ձերբակալել են:
Ոստիկանները հետաքննություն են սկսել միայն այն բանից հետո, երբ դեղատնից կլինիկա են զանգել` դեղատոմսը ճշտելու համար: Իսկ բժիշկը հայտնել է, որ դեղատոմսերը կեղծ են:
Ոստիկանությունում Սյուզանն ասել է, թե ինքը ցավազրկողների կարիք է ունեցել, սակայն չի կարողացել գնել, քանի որ ապահովագրություն չի ունեցել:
Սյուզանին մեղադրանք է առաջադրվել մանր գողություն կատարելու, խաբեությամբ դեղամիջոցներ ձեռք բերելու և կեղծարարության համար: