|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։