|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։
Անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել գործող համակարգը, ինչու ոչ՝ ընտրել այնպիսի ոչ դասական համակարգ, ինչպիսին Պաշտպանության և Անվտանգության Ազգային Խորհուրդն(ՊԱԱԽ) է, առավել ևս, որ նման համակարգով կառավարման փորձ Արցախում ունեցել ենք (ՊՊԿ), այնուհետև համախմբել համահայկական ամբողջ կարող ուժերին, անհատներին և 24 ժամյա ռեժիմով աշխատել Արցախի պետականության փրկության, ճանաչման և բարգավաճման ուղղությամբ»: