|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը անդրադարձել է օրեր առաջ իր թիմակից, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե իրական ընդդիմությունը «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու:
«Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա: Համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են ներքին քննարկումներ, ապա այո, լինելու են քննարկումներ, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց Արարատ Միրզոյանը: