|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը անձնական կարծիք է հայտնել, թե սահմանադրության նոր տեքստում պետք է անկախության հռչակագրի վրա հղում չլինի, վերջերս պարոն Փաշինյանի կարծիքը համարյա բոլոր հարցերում, բացի ձվածեղի բաղադրատոմսից, համընկնում է Ալիևի կարծիքի հետ, ուրեմն՝ ինչու է այս իշխանությունը գնում բոլոր հնարավոր և անհնար զիջումներին, հանդուրժում այս ստորացումը, մեկ պատճառով՝ հասնել Ադրբեջանի բարեհաճությանը, ստանալ նրանց ստորագրությունը մի թղթիկի տակ, որի վրա գրված կլինի՝ խաղաղություն, դա ներկայացնել որպես Փաշինյանի հաղթանակ և դրանով գնալ ընտրություններին։
Այստեղ ամեն ինչ պարզ է, բայց պարզ չէ, թե որն է այդ զիջումների կարմիր գիծը»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։