|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի և կհարցաքննվի այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մարմինը կհամարի անհրաժեշտ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Երբ կհարցաքննվի, ինչ կարգավիճակով կհարցաքննվի, դա վարույթն իրականացնող մարմնի և քննիչի որոշելու հարցն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանին, ում անունը ևս նշվում է հայտնի ձայնագրությունում, Խաչատրյանն ասաց, որ իր և Գրիգորյանի տեսակետներն այս գործի հետ կապված համընկնում են: «Համագործակցում ենք այս գործով: Վահեին ճանաչում եմ ուսանողական տարիներից, սակայն այս գործի հետ կապված մեր համագործակցությունը լրիվ պաշտոնական է»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ ձայնագրության մեջ Խաչատրյանն ասում է. «Ընկե'ր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա Գրիգորյան գալու մոտս, լուրջ բան կգրի հեսա ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, իմ ելույթը ճիշտ չի, էլի: Նա, որպես փորձագետ, այս գործը Եվրադատարանում է ներկայացնում»: