|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սենատոր, ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ջոն Քերին Սենատում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի հարցով հաշվի նստել Ռուսաստանի կարծիքի հետ և ցանկանում է այդ խնդրի լուծման տարբերակ մշակել. հայտնում է Associated Press-ը:
Քերիի խոսքերով` ԱՄՆ-ը համարում է, որ ընդդիմությունը պետք է որքան հնարավոր է շուտ իշխանություն ստանա, իսկ Բաշար Ասադը պետք է հեռանա: ՌԴ-ն նույն կարծիքին է, սակայն այլ մոտեցում ունի խնդրի լուծման և ժամանակային սահմանների վերաբերյալ:
«Պետքարտուղարի դերում իմ խնդիրը կլինի երկու երկրների դիրքորոշումները միավորելը և ընդհանուր կարծիք ձևավորելը»,- ասել է Քերին: