|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ»-ը գրում է. «ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Ակցիզային օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀԿ-ականներին ու Աժ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց դեմ քվեարկել, ինչին վերջինս չհամաձայնեց՝ ասելով, թե օրինագծի երկրորդ ընթերցումը հետաձգել են աշնանը, և այդ ընթացքում կարող էին շահագրգիռ քննարկումներ անցկացնել ու որոշակի փոփոխություններ մտցնել նախագծում: Բիշարյանը՝ դժգոհ Գ. Սահակյանի մերժումից, 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դահլիճից դուրս գալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնաց ՕԵԿ-ին, թե այդ 20 րոպեն ձեր վրա թանկ կնստի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։