|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չնայած դատական պրոցեսի հանդարտ ընթացքին ու Վազգեն Խաչիկյանի բարձր տրամադրությանը, ինչը մերձավորները բացատրում են նրանով, որ պրոցեսը նրա օգտին է ավարտվելու, և նրան ազատ են արձակելու դատարանից, «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, դատը բոլորովին էլ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օգտին չի ավարտվելու, և նրան առնվազն 8 տարվա ազատազրկման են դատապարտելու:
Բանն այն է, որ նրան մեղսագրվող մի քանի հոդվածներով նախատեսված պատժաչափերի մասնակի գումարումը, ինչն օրենքի պահանջն է, այդքան պատիժ կարող է սահմանել: Հիշեցնենք, որ խոսքը կենսաթոշակների գումարների յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է, որտեղ գլխավոր մեղադրյալը Ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն է: