|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Իրատես» թերթը գրում է. «Մարզահամերգային համալիրի տնօրեն ընտրելու հարցում, պարզվում է, ԱԺ նախագահ Արարատ Միզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ շահագրգռություն են ունեցել, բայց վճռական դերակատարումն Ավինյանինն է եղել: Ավելի վաղ այս պաշտոնը կռվախնձոր էր Ավինյանի հովանավորյալ Եղիշե Պետրոսյանի ու համալիրի ԺՊ Սամվել Մելիքսեթյանի միջեւ:
«Բայց երբ հայտնի դարձավ, որ վերջինս կառավարման փորձ չունի, Արարատ Միրզոյանի հորդորով հրաժարվեց պայքարից: Ինչ-որ պահից սկսած Ավինյանն էլ սկսեց Պետրոսյանին չաջակցել, բայց նա անդրդվելի մնաց ու որոշեց մասնակցել մրցույթին: «Շարմի Կազարեւիչի» թեկնածությունն առաջադրվել է վերջին օրերին՝ Ավինյանի անմիջական միջնորդությամբ: Գործադիրը սերտորեն համագործակցում է «Շարմի» հետ, ու կառավարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումները հենց «Շարմին» են վստահվում»,- ասաց մեր աղբյուրը: