|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առաջիկա շաբաթների ընթացքում կգործարկվի Իրանի հետ առեւտրի հատուկ ֆինանսական մեխանիզմը: Այս մասին, ըստ aliqonline.ir-ի, երեկ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստի ավարտին տեղեկացրել է կառույցի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն ասել է, որ դեռեւս չի կարող ներկայացնել մեխանիզմի մանրամասները` միեւնույն ժամանակ նշելով, որ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները համակարծիք են Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու հարցում:
«Մենք պարտավորություն ենք ստանձնել, որպեսզի իրանցիներն օգտվեն պատժամիջոցների չեղարկման առավելություններից, անգամ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կրկին վերկանգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»: