կարևոր
928 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-28 14:07
Աշխարհ

Եվրաեռյակը մտադիր է գործարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը

Եվրաեռյակը մտադիր է գործարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հայտնել են, որ օգոստոսի 28-ին կգործարկեն Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը։

Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Snapback մեխանիզմն ավտոմատ կերպով վերականգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում։

Այս կերպ եվրոպական երկրները ակնկալում են մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, ինչը, հավանաբար, կհանգեցնի Իրանի կողմից պատասխան միջոցառումների։