|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փարիզում բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բախումների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վիրավորվածների թվում են իրավապահ մարմինների 6 աշխատակիցներ, տուժել են նաև RT France-ի երկու թղթակիցներ:Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 100-ի:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները կրում են «դեղին բաճկոններ» անվանումը: Մարդիկ բողոքում են վառելիքի թանկացման դեմ: Բախումները ոստիկանության հետ սկսվեցին այն ժամանակ, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին գրավել կենտրոնական անցակետը: Ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ: