|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եգիպտոսում հունիսի 30-ի գիշերը նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ավելի քան 200 ցուցարար, 4 մարդ զոհվել է. հայտնում է Reuters-ը:
Կահիրեում հայուրավոր մարդկանցից բաղկացած խումբը հարձակվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման գլխավոր գրասենյակի վրա, որի կոմնակիցն է Մուրսին:
Հիշեցնենք, որ անկարգությունները Եգիպտոսում սկսվել են Մուրսիի երդման արարողության տարելիցի նախաշեմին: Ցուցարարները իշխանափոխություն են պահանջում, նրանք դժգոհում են ծայրահեղ ծանր տնտեսական վիճակից: