|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես տեղեկացնոմ է aparaj.am-ը, նոյեմբերի 16-ին Ստեփանակերտի Պատկերասրահում բացվել է ժամանակակից քանդակների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են երիտասարդ քանդակագործների պատկերացումները ազատության, հաղթանակի, անցյալի ու ապագայի մասին:
Միջոցառումն իրականացվել է ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ, որի հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանի խոսքով արվեստի մյուս ճյուղերի հետ համեմատ այսօր քանդակագործությունը կարծես ստվերում է հայտնվել և այսպիսի ցուցահանդեսները նպատակ ունեն «երիտասարդ արվեստագետներին դուրս բերել իրենց արվեստանոցներից, որպեսզի նրանք կարողանան իրենց արվեստով խոսել տարբեր մշակութային միջավայրերում և անձամբ հաղորդակցվել տեղի արվեստասերների հետ»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով բարձր գնահատեց ԱՐՏ PR ընկերության հետ համագործակցությունը և նշեց, որ այն շարունակական բնույթ է կրելու: Նա հույս հայտնեց, որ քանդակագործական արվեստում այսօր կատարվող սերնդափոխությունը կընթանա հեզասահ ու անցավալի:
Հավելենք, որ ցուցահանդեսը Ստեփանակերտում կտևի մինչև նոյեմբերի 26-ը, որից հետո կցուցադրվի նաև Շուշիի Կերպարվեստի թանգարանում:
