|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ավարտին է մոտենում 2012-ը, երբ մեր Երևանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք: Մինչև տարվա ավարտը և նոր տարուն ընդառաջ Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Ստեղծելով հեքիաթը» խաղ-էքսկուրսիան:
yerkir.am-ին Հայաստանի ազգային պատկերասրահից տեղեկացրին, որ խաղի մասնակիցները կիմանան, թե ինչ մասերից է բաղկացած ու ինչ սկզբունքով է կառուցվում գիրքը: Ծրագիրը հնարավորություն կտա երեխաներին ծանոթանալ հայ մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի քանդակների հերոսներին և ստեղծել նրանց մասնակցությամբ սեփական Ամանորյա պատմվածքը կամ հեքիաթը, որը և կվերածեն գրքի:
Ծրագիրը նախատեսված է 7-9 և 10-12 տարեկան երեխաների համար: