|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը:
Եվ այսպես. ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: