Միասին կարող ենք
կարևոր
1006 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-25 20:54
Քաղաքական

«Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թիվը կդառնա 18

«Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թիվը կդառնա 18

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։

Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:

Ըստ Ուրիխանյանի՝ իրենք ընտրապայքարից դուրս են գալիս՝ ապացուցելով, որ իրական, արտահամակարգային ընդդիմություն են: