Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-22 17:06
Հասարակություն

Մինչև վաղը՝ 18.00-ն, ժամանակ կա, կարող են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել. ԿԸՀ խոսնակ

Մինչ այս պահը ԿԸՀ-ում առկա է 3 առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են, որ այսօր հայտ կներկայացնեն ԿԸՀ։ 

«Այս պահին մենք ունենք 23 հայտ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ունենալու ենք նաև այդքան առաջադրում, որովհետև օգտահաշիվ ունենալը դեռևս չի նշանակում դիմել առաջադրման համար»,-հավելեց ԿԸՀ-ի խոսնակը։

Առաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 23-ի 18։00-ն է, որից հետո հանձնաժողովը կսկսի փաստաթղթերի ուսումնասիրությունը։