|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։ Այս մասին նա հայտնել է «Известия»-ին տված հարցազրույցում։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», - նշել է Ստանոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:
Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ այս կամ այն երկիրը Եվրոպական միությանն անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչից հետո վերջիններս համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա»։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։