|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջադրվելու է ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու է թիվ 3 ընտրատարածքից՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններից:
Ըստ Գրիգորյանի` օրակարգում ՔՊ-ին անդամագրվելու հարց դեռ չկա:
Ինչ վերաբերում է հարցին` ընտրություններից հետո իրեն գործադիրո՞ւմ է տեսնում, թե՞ օրենսդիրում, նա պատասխանեց, որ դեռ պարզ չէ, այդ հարցով քննարկում դեռ չի եղել: