Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցը դեռևս չի մտել քաղաքական օրակարգ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` կան տարբեր կարծիքներ, բայց խոսքը չի վերաբերում ինստիտուցիոնալ, համակարգային, համապետական բնույթ կրող երևույթի: «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը դեռևս չի մտել Արցախի քաղաքական օրակարգի մեջ: Որոշ խոսակցություններ կան ներսում, որոնք լոկ խոսակցություններ են»,- ասաց Բաբայանը:
Yerkir.am-ի հարցին, թե` չե՞ք բացառում, որ առաջիկայում ԼՂՀ-ում ևս կլինեն սահմանադրական բարեփոխումներ, նա պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Դժվար է ասել, կարող է լինի, կարող է` ոչ: Մինչև դրան անցնելն այնքան հարցեր կան դեռ, որ ճիշտ չէ այդ հարցը առաջնային համարել»: