|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության վերաբերյալ, թե չի բացառվում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը:
«Տրամաբանական հայտարարություն էր, քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել:Այսօր մեր օրակարգում, կարծեմ նաև «Ծառուկյան» դաշինքի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա: Ապագայում` մեկ, երկու տարի հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Այս պահին մեր օրակարգում կոալիցիոն ձևաչափի փոփոխության հարց չի քննարկվում: Թե 2018թ կառավարությունը ինչ ձևաչափ կունենա, կգա 2018-ը այդ ժամանակ էլ կխոսենք»,- ասաց Շարմազանովը: