|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կրեմլը չի սպասում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարդացման ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` ամեն ինչ առանց այդ էլ շատ բարդ է:
Ինչ վերաբերում է ընտրություններին միջամտելուն, ապա Պեսկովը նշել է, որ «ի հեճուկս առկա ֆոբիայի, ՌԴ-ն չի միջամտում որևէ երկրի ընտրությունների»:
Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ կտանի Սենատում` ստանալով 52 տեղ: Նման տվյալներ են ներկայացնում NBC-ին և ABC-ին: Իսկ դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ, մինչդեռ հանրապետականները կստանան 197 տեղ: Ներկայացուցիչները պալատը վերահսկելու համար անհրաժեշտ է հավաքել 218 ձայն:
Կանխատեսումները հիմնված են քվեարկության նախնական արդյունքների վրա, պաշտոնական տվյալներ դեռ չկան: