|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործունեության ու ԱՄՆ-ի արձագանքի մասին հարցին, հայտարարել է, որ միջպետական հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան «հատուկ ծառայությունների կեղտոտ քաշքշուկները». հայտնում է Интерфакс-ը:
«Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման մեր խնդիրներն ունենք: Մենք մեզ չենք պահի այնպես, ինչպես մյուս երկրները: Մենք անկախ պետություն ենք և անկախ արտաքին քաղաքականություն ունենք»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Սնոուդենը ժամանակավոր ապաստան է խնդրել Ռուսաստանից: Այդ միջնորդությունը կուսումնասիրվի 3 ամսվա ընթացքում: Եթե Սնոուդենին ապաստան տրամադրվի, ԱՄՆ-ը սպառնում է բոյկոտել Սոչիի օլիմպիական խաղերը: