|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհերի հետ։
Պետությունների ղեկավարները քննարկել են բոլոր առանցքային ոլորտներում երկկողմ հետագա փոխշահավետ համագործակցության հարցեր: Մասնավորապես, կողմերն առանձնահատուկ գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում հաջողությամբ առաջ մղվող փոխգործակցության և լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կապակցությամբ:
Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-իրանական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան աճող տեմպերով: