|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղն արդեն երկու տարի է` բանտում են: Նրանք հայտնվել էին բանտում Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո` հեղաշրջման հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի` այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության ներկայիս համանախագահներ Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին Անկարայում մամուլի ասուլիսով են հանդես եկել: Նրանք ներկայացրել են տվյալներ, թե կուսակցությունից ինչքան մարդ է այժմ գտնվում թուրքական բանտերում։
Բուլդանի խոսքով`6000 ԺԴԿ-ական այժմ բանտում է, որոնցից 53-ը համաքաղաքապետեր։ «Մեր ընկերների՝ բանտում գտնվելու պատճառն այս իշխանության կյանքը երկարաձգելու փորձն է»,- նշել է նա: