|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Հաքքարիից ընտրված պատգամավոր Լեյլա Գյուվենը բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել:
Ըստ IHA-ի` դեռևս հունվարի 31-ին ձերբակալված պատգամավորն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 7-ին դատարանը մերժել է նրան ազատ արձակելու պահանջը:
Նշենք, որ Գյուվենը մեղադրվում է «ժողովրդի մեջ քինախնդրություն և թշնամանք տարածելու» մեջ և Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ սոցցանցում կատարած գրառումների համար: Նրան սպառնում է 17 տարի 6 ամսից մինչև 31 տարի 6 ամիս ազատազրկում: