|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անցյալ տարվա հուլիսի 17-ին խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Վոլոդյայի կինը՝ նշելով, որ փորձել է համոզել ամուսնուն՝ նման քայլ չանել, բայց չի ստացվել: Հացադուլ հայտարարելու պատճառն այն է, որ ՔԿՀ հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ մերժում է Ավետիսյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը:
Այս քայլով Ավետիսյանն իր բողոքն է արտահայտում նաև մյուս կալանավորների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրի կապակցությամբ: