|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Երկու հազարից ավելի հայ մտավորականի, իրենց տներից հանելով և մահվան ուղարկելով, սկսեցին մի գործընթաց, որը շարունակվեց հարյուրհազարավոր հայերի աքսորով և մեծ մասի համակարգված սպանություններով: Մարդկության դեմ հանցանքներն անիծելը, պատմական իրողությունների հետ առերեսվելը, համոզմունքներից ներողություն խնդրելը և արդարության ճանապարհներ գտնելը համատեղ ապագայի համար անփոխարինելի քայլ է: Որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ` կիսում ենք ձեր ցավը և այդ ընթացքում մահացածներին հարգանքով հիշում»,- ասվում է հայտարարության մեջ:
ԺԴԿ-ն նաև նշել է, որ շարունակվում են բազմազանությունը վերացնելուն և միատարր հասարակություն ստեղծելուն ուղղված քայլերը` «Մեկ զգ, մեկ կրոն, մեկ լեզու» հայեցակարգի շրջանակներում: