|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պետք է արագացնենք կոճակների ներդրումը, որպեսզի նախնադարյան ձևով հաշվարկը չանցկացնենք. Երևանու ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հանձնարարականը տրված է, հուսանք՝ մաքսիմալ արագ ժամկետում հարցը կկարգավորվի»,- ասաց նա:
Նման իրավիճակ ստեղծվեց, երբ Հայկ Մարությանը «պատահաբար» ձեռնպահ քվեարկեց իր փոխքաղաքապետերից մեկի՝ Հայկ Սարգսյանի քվեարկության ժամանակ՝ ձեռքը բարձրացնելով: Հետո քաղաքապետը նշեց, որ կողմ է, սխալմամբ ձեռքը բարձրացրեց:
Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը ձայների` 51 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ: