|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանը, ելույթում ներկայացնելով իր` «Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքը, նվիրեց այն հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին` ափսոսանք հայտնելով, որ գրքի առաջին օրինակը չի նվիրել:
«Ցավոք, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ, փոքր-ինչ սխալ եմ թույլ տվել և գիրքն առաջինը նրան եմ նվիրել, պետք է նվիրեի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հիմա ուղղում եմ իմ սխալը»,- ասաց նա:
Աշոտյանն էլ կատակեց. «Հուսով եմ, որ սա չպետք է հայտարարագրեմ»:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ եթե տառերը ոսկի չեն, ապա հայտարարագրելու կարիք չի լինի:
Թորոսյանի այս արտահայտությունը դուր չեկավ Գեղամյանին, նա վիրավորվեց: «Բովանդակությունն է տեղով մեկ ոսկի, բայց` ոչինչ»,- ասաց Գեղամյանը: