|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում մի քանի օր է՝ լարված իրավիճակ է: Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն են հայտնել համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին: Վանեսյանն է,լ իր հերթին, Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ու հերքել, թե վատ պահվածք է դրսևորել, վիրավորել աշխատակազմի ղեկավարին:
Բժշկական համալսարանը հրապարակել է այդ օրը կայացած միջոցառման տեսանյութից մի հատված՝ նշելով, որ պատրաստ են լրատվամիջոցներին տրամադրել ամբողջ տեսանյութը: