|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցի մի խումբ վրդովված աշխատակիցներ yerkir.am-ի խմբագրություն են դիմել` հայտնելով, որ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Արամ Ստեփանյանը, «սվիններն առած», անցել է գործի` վարվում է աշխատակազմի հետ սրտի ուզածի պես: Ըստ դպրոցի աշխատակիցների` ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում 30-ամյա տնօրենը քմահաճորեն աշխատանքից հեռացրել է արդեն 6 մարդու, ընդ որում՝ նրանց մի մասին ստիպել է ազատման դիմումներ գրել` առանց որեւէ հիմնավորման եւ նախազգուշացման, իսկ այն համարձակները, ովքեր հրաժարվել են աշխատանքից ազատման դիմում գրել, ապօրինաբար հեռացվել են հիվանդության պատճառով անաշխատունակության շրջանում:
Դպրոցի տնօրենն օրերս ազատվել է աշխատանքից: Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տնօրենն ազատվել է աշխատանքից Կրթության պետական տեսչության կողմից արված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա` մարզպետի կարգադրությամբ:
«Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի ուսմասվարը` Լիլիկ Մուրադյանը»,- հայտնեց նա:
Մկրտչյանը նշեց նաև, որ քանիցս այցելել է տվյալ դպրոցը և հավաստիացնում է, որ դպրոցում ուսումնական գործընթացը բնականոն հունով է ընթանում: «Հիմա դպրոցում քննական շրջանն է սկսվել, և աշակերտները քննությունների մեջ են»,- ասաց նա: