|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանություն է տվել Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հարցազրույցից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովի խոսքով` Պետրովը և Բոշիրովը կապ չունեն ռուսական պետության հետ և «սովորական» քաղաքացիներ են: Նա մանրամասնել է, որ նրանք չեն խախտել ռուսական օրենսդրությունը:
«Մենք նաև տեղեկություն չունենք այն մասին, որ նրանք աշխարհի որևէ այլ տեղում օրենքներ են խախտել»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հարցազրույցում կասկածյալները հերքել են Լոնդոնի մեղադրանքները:
Հավելենք նաև, որ Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին պատմել են հարցազրույցի մասին: