|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնք Լոնդոնի կողմից կասկածվում են ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, անհետացել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցից հետո. հայտնում է versia.ru-ն:
Սիմոնյանը պատմել է BBC Newsnight-ին, որ Պետրովն ու Բոշիրովը խոստացել են ուղարկել իրենց լուսանկարները Սոլսբերիի տաճարի ֆոնին, սակայն դա դեռ չեն արել: Նրա խոսքով` ինքը փորձել է զանգահարել նրանց այն հեռախոսահամարով, որով նրանք զանգահարել էին, սակայն այն անհասանելի էր:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ կասկածյալները նշել էին, որ առաջին ու վերջին անգամ են հարցազրույց տալիս լրագրողներին: