|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ օգտագործվել է BZ նյութը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է «Интерфакс»-ը:
Նախարարի խոսքով` Մոսկվան այդ տվյալները ստացել է գաղտնի պայմաններում շվեյցարական կենտրոնի մասնագետների կողմից: Լարովը նշել է, որ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ BZ թունավոր նյութը օգտագործվում է քիմիական զենքի արտադրության մեջ, նյութի բաղադրությունն էլ գտնվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զինված ուժերում:Եվ նման քիմիական նյութ ոչ ԽՍՀՄ-ում, ոչ էլ ՌԴ-ում չի սեղծվել: